Արցախի փխրուն խաղաղությունը տարիներ շարունակ ուղեկցվում էր մարդկային կյանքեր արժեցող սողացող պատերազմներով։ 2020 թվականի լայնածավալ պատերազմը, դրան հաջորդող շրջափակումը, մեկօրյա պատերազմն ու պայթյունը շարունակում էին կյանքեր խլել։ Կյանքի ու մահվան սահմանագծին Արցախի փրկարար ծառայության աշխատակիցները ամեն օր գնում էին վտանգին ընդառաջ` մահվան ճիրաներից ողջ մնացած մարդկանց դուրս բերելու, նորից կյանք վերադարձնելու համար։ Տարիներ շարունակ, ամենատարբեր իրավիճակներում նրանք փրկօղակ էին, հույս, սպասում, լավ լուր․․․