Ինչի՞ց է բաղկացած խաղաղությունը, ի՞նչ դեր ունի այն մարդու կյանքում, որքանո՞վ է խաղաղության պահանջը ձևավորված ու գիտակցված։
Վեց հեղինակ, վեց պատմություն ՝ խաղաղության ընկալումների ու որոնումների մասին։ Ֆիլմերի հեղինակները փորձում են ցույց տալ, թե ինչպես է պատերազմը փոխել իրենց հերոսների կյանքը, որտեղ են նրանք փնտրում և գտնում իրենց բաժին խաղաղությունը։
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի այս մուլտիմեդիա նախագիծն ընդամենը մի քայլ է՝ հասարակության «խաղաղության անատոմիան» հասկանալու ճանապարհին։