Հայր և որդի
Մանուկյանների ընտանիքում պատերազմն անցնում է սերնդեսերունդ։ Նորիկ Մանուկյանի մորական պապը՝ Արամը, 1941-ին «Թամանյան» դիվիզիայի կազմում մասնակցել է Հայրենական պատերազմին, հայրը՝ Համբարձումը և ինքը՝ Ղարաբաղյան առաջին պատերազմին, մեծ որդին՝ 2016-ի Ապրիլյան քառօրյային։ Փոքր որդին՝ Արան, մասնակցել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմին: Սա արդեն 2020-ին էր՝ 44-օրյա պատերազմը, որից Արան չվերադարձավ։

Այս նախագիծը հոր և որդու՝ սերունդներով պատերազմներ անցող մի գերդաստանի երկու տղամարդկանց անցած ուղու մասին է, զուգահեռների, որ այնքան նման ու մարդկային են՝ ապրումները, պայքարն ու իրականությունը։
Խիզախություն

Նորիկը
Արան (Արոն)
Հայրը՝ Նորիկ Մանուկյանը, 1994թ.
Որդին՝ Արա (Արո) Մանուկյան
Ոչ թե բանակի հզորությունը, ոչ թե զենքի որակը, այլ հոգու ուժն
է ապահովում հաղթանակը։

Երջանկությունը միշտ քաջի կոմն է։
Արայի բանակային գրառումներից
Հոգատարություն

«Մեր ջան, արխային, տուն գամ, փառքով կգամ,
ընենց որ կարաս պարծենաս...»



Նորիկ Մանուկյանի նամակը՝ մորը,
Մարտակերտ, 1994

«Դու ինձ կյանք ես տվել և ես կարողանում եմ
պաշտպանել քեզ եւ բոլորին...»

Արա Մանուկյանի նամակը՝ մորը,
2019

Հոգատարություն զգացող ռազմիկը պատրաստ է գնալու ցանկացած սխրագործության...
Արայի բանակային գրառումներից
Շարունակականություն

Նորիկ Մանուկյանի բանակային լուսանկարները,
1992-1994

Արա (Արո) Մանուկյանի լուսանկարները,
2019-2020


Նորիկ Մանուկյանը ծառայել է հրետանային դիվիզիոնում, մասնակցել Ֆիզուլիի, Վարանդայի, ապա Մարտակերտի, Թալիշի, Մաղավուզի, Մատաղիսի մարտերին։
Արա (Արո) Մանուկյանը ծառայել է Նոյեմբերյանում՝ Կողբի զորամասի հետախուզական վաշտում, 2020-ի հոկտեմբերի 18-ին վաշտով մեկնել են Արցախի Քաշաթաղի շրջան, մասնակցել են Սանասարի, Սարատակի, Իշխանաձորի մարտերին։

Հայրը՝ Նորիկը, այժմ պահում է ոչ միայն իր բանակային հերթապահության օրագիրը,
այլև որդու նկարազարդումներն ու
գրառումները։
« Բնավորությամբ էնքանով ենք նման եղել, որ իմ անցած ուղին Արան ա ուզել շարունակի »,-
հիշում է հայրը։

Արայի բանակային գրառումները,
2019-2020
Նորիկի գրառումները հերթապահության ցուցակում, 1993
Ինքնազոհություն


Նորիկ Մանուկյանը պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանով պարգևատրվել է «1992-1994թթ․ մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով։
Արա (Արո) Մանուկյանը պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ», 2020-ի հուլիսյան մարտական գործողություններից հետո՝ «Քաջարի Մարտիկ» կրծքանշաններով, ՀՀ նախագահի հրամանով հետմահու պարգևատրվել է մարտական ծառայության մեդալով։
Tilda Publishing
Պատվով մեռնել նշանակում է խուսափել անպատիվ ապրելուց։
Արայի բանակային գրառումներից

Արա Մանուկյանի բանակային օրացույցը՝ նշումներով, մինչ 2020 հոկտեմբերի 19-ը։


Արան զոհվել է
2020-ի հոկտեմբերի 20-ին՝ Իշխանաձորում։
Made on
Tilda